Երևանում կներկայացվի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային ծրագիրը 8 հուլիսի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հուլիսի 8-ին տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացվի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային ծրագիրը: Այն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Օքսֆամ ՄԲ հայաստանյան մասնաճյուղը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը (Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ)` Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի ֆինանսավորմամբ: Մամլո ասուլիսին ներկա կլինեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի աղետների նախապատրաստման ծրագիրը (DIPECHO-ն) Եվրամիության ծրագրերից է, որն ուղղված է աղետներին նախապատրաստմանը և ամբողջ աշխարհում ֆինանսավորում է ծրագրեր աղետավտանգ շրջաններում: Հայաստանում DIPECHO ծրագրերի թիրախն են հանդիսանում Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: Գործողություններն իրականացվելու են 4 հիմնական ուղղություններով` աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության մեջ երեխաների կարիքների և իրավունքների արտացոլում, ինչպես նաև կրթության ազգային համատեքստում աղետների ռիսկերի կառավարման խնդիրների համակարգում; համայնքների կարողությունների հզորացում; դպրոցներում աղետներին նախապատրաստման վերաբերյալ ուսումնական ծրագրերի վերանայում/մշակում և անցկացում; աղետների նվազեցման ոլորտում մարզային համակարգման հանձնաժողովի ստեղծում և համագործակցության հզորացում Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականացնող վերոնշված կազմակերպությունները համագործակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության` մասնավորապես Հայաստանի փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության, մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հաղորդում է Հայկական Կարմիր խաչի ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |