ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում կառուցվող երկհարկանի դպրոցը նախատեսված է 240 աշակերտի համար

PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում կառուցվող երկհարկանի դպրոցը` նախատեսված 240 աշակերտի համար, կսպասարկի նաեւ հարեւան Խնկավան գյուղի աշակերտներին:

Դպրոցի կառուցումը տարիներ ի վեր Վաղուհասում տեղ գտած ամենամեծ շինարարական ձեռնարկն է: Շինարարության ավարտը նախատեսված է 2011 թվականի մարտի վերջին:

Համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ: 680 բնակչից 71-ը ներկայումս աշխատում է հարևան Դրմբոն գյուղի հանքահարստացուցիչ համալիրում: Գյուղի տեսարժան վայրերից է 7-րդ դարի «Եղցու կտոր» մատուռը: Գյուղում կառուցվում է «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին:

Դպրոցի կառուցումը ֆինանսավորում են` ԼՂՀ կառավարությունը, գործարար Սամվել Ալեքսանյանն ու անհատ բարերարներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---