Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը

PanARMENIAN.Net - Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Ռումինիայից, Թուրքիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից և Սլովակիայից Հայաստան են ժամանել 117 մասնակիցներ:

Հուլիսի 11-ին «Արի տուն» ծրագրի մասնակիցները և հյուրընկալող ընտանիքների ներկայացուցիչները միասին կնշեն հայկական ամենագեղեցիկ տոնակատարություններից մեկը` «Վարդավառը»:

Միջոցառման ընթացքում ներկաները կլսեն «Վարդավառ» տոնակատարության մասին պատմություններ և ինչպես պահանջում է ավանդույթը, ջուր կցողեն միմյանց վրա, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---