Հայաստանում քննարկում են զիծառայության ժամկետի կրճատման հնարավորությունը15 հուլիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին ՀՀ հասարակական խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հատուկ նիստում քննարկվել է ՀՀ հասարակական խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի` խորհրդի անդամներին բաց նամակով ուղարկած առաջարկությունը: Երիտասարդական ենթահանձնաժողովը, մասնավորապես, քննարկել է մի շարք առավել արդիական`բանակի և կրթության հարցերը և հավանության է արժանացրել 18 տարին լրացած երիտասարդների (բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների) պարտադիր զինծառայության մասին առաջարկը, ըստ որի զինծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 1,5 տարի: Ենթահանձնաժողովը նաև առաջարկել է զինծառայությանը զուգահեռ պարտադիր ուսուցանել` հայերեն, ռուսերեն, անգլերեն, Հայ ժողովրդի պատմություն և մաթեմատիկա առարկաները: Այս առարկաներից երիտասարդները քննություն պետք է հանձնեն բուհ ընդունվելիս և, խորհրդի անդամների կարծիքով, բանակում ուսումնառությունը խթան կլինի նրանց համար ուսումը բուհերում շարունակելու: «Յուրաքանչյուր պետություն ուժեղ է իր բանակով և հայկական բանակը հզորանալու է միայն բարեփոխումների շնորհիվ», - ասել է ՀՀ հասարակական խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |