Սերժ Սարգսյանն ընդունել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ինընդունել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային:

ՀՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ «Եվրանյուզ»-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է և ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին:

«Եվրանյուզ»-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով և այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:

Զրուցակիցները համոզվածությունեն հայտնել, որ Հայաստանում «Եվրանյուզ» հեռուստաալիքը կարևոր դերակատարում ունի երկրի եվրաինտեգրման և Եվրոպայի մասին տեղեկատվության տարածման առումով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---