Տաթևում հայտնաբերվել է 17-րդ դարի ձիթհանի մամլիչ21 հուլիսի 2010 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Օրերս Տաթևի վանական համալիրի տարածքում գտնվող ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում` արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը: Տաթևի ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ»ծրագրի շրջանակներում` ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 17-րդ դարի այս ձիթհանը միայն պատմական կարևոր հուշարձան չէ: Վերականգնման անաշխատանքներից հետո այն կդառնա նաև զբոսաշրջության վայր` այցելուներին ներկայացնելով Տաթևի տարածաշրջանի հնադարյան մշակույթը և խոհարարության ավանդույթներից մեկը: Աշխատանքներն իրականացվում են հետևյալ երեք փուլերով` նախագծում և վերականգնում, հետազոտություն, ցուցադրում: Հետազոտական և վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվելէ «Տաթևի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով` բաղկացած վերականգնման, ճարտարապետության և մշակույթի ոլորտների տեղական ու միջազգային փորձագետներից: Ըստ ժամանակացույցի, հուշարձանի վերանորոգումը կավարտվի հոկտեմբերին` պատրաստ լինելով թանգարանային ցուցադրության և այցելուներին կներկայացնի Տաթևում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետև կընթանան մեխանիզմի վերագործարկման աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը: «Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությունն է` հիմնված պետական և մասնավոր ոլորտների համագործակցության վրա: Այն նպատակ ունի վերականգնելու և պահպանելու Տաթևի վանքը ու զարգացնելու տարածաշրջանը` նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը, դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական և կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերի` զբոսաշրջային վայրին վայել մշակում և ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում:Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |