Արսինե Խանջյան.«Հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի»

Արսինե Խանջյան.«Հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի»

PanARMENIAN.Net - «Այնպիսի երիտասարդ հասարակությունն, ինչպիսին հայկականն է, պետք է գիտակցի, որ կարևոր նշանակություն ունի իր յուրաքանչյուր անդամի կարծիքը», - ասել է Արսինե Խանջյանը` «Քաղաքականություն և մշակույթ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին «Սիվիլիթաս» հիմնադրամը և Counterpart International կազմակերպությունը: Նա նշել է, որ հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի:

Արսինե Խանջյանը նշել է նաև, որ հայկական հեռուստատեսությունը, ինչպես այլ երկրների հեռուստատեսությունները, կարևոր կրթական համակարգ է: Սակայն հայկական հեռուստատեսությունը խոսքի ազատության կարիք ունի, հենց այդ պատճառով էլ այստեղ այդքան շատ են ցուցադրվում մաֆիայի և ընտանեկան կյանքի մասին սերիալներ, քանի որ հետաքրքրաշարժ քաղաքական թոք-շոուները կարող են լուրջ խնդիրներ առաջ բերել: «Այդ պատճառով հեռուստաալիքները եթեր են արձակում միայն այն, ինչ իրենց թույլ են տալիս», - ասել է Արսինե Խանջյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---