Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով անպտղությունը Հայաստանում հասնում է 20 տոկոսի23 հուլիսի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով անպտղությունը Հայաստանում հասնում է 20 տոկոսի: Այդ ցուցանիշը անպտղությունը անձնական խնդրից դարձնում է սոցիալական, իսկ առողջապահության նախարարությունը չի ցանկանում պայքարել դրա դեմ»,-հուլիսի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Սանտե» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-էնդոկրենոլոգ Լիլիթ Կուջոյանը: Ըստ նրա, Հայաստանում ոչ մի լուրջ հետազոտություն չի տարվում անպտղության ոլորտում, այն դեպքում երբ դրա տոկոսն անընդհատ աճում է: «Անձամբ ես չեմ տեսել առողջապահության նախարարության գեթ մեկ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի անպտղությամբ տառապող մարդկանց հստակ թիվը»: Բժիշկները պնդում են, որ եթե անպտղության խնդրին ժամանակին ուշադրություն չդարձնել, այն կարող է վերաճել լուրջ պետական խնդրի: «Հայաստանում յոդի պակաս կա, ինչը կարող է հանգեցնել անպտղության, սակայն դա չէ հիվանդության հիմնական պատճառը: Անպտղությունը տարածված է նաև տղամարդկանց շրջանում»,-ասել է Քաղաքային սեքսապաթոլոգիայի վերականգնողական կենտրոնի գինեկոլոգ, մանկաբարձ Նունե Սարյանը: Նա նշել է, որ անպտղության հիմնական պատճառներն են հորմոնալ խախտումները, որոնք կարող են առաջանալ արդեն մանկության տարիներին: Ուստի, նա կոչ է արել ծնողներին զգոն լինել իրենց երեխաների առողջության հարցերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |