Վարդանուշ Պետրոսյան. Ճարպակալման խնդիրը Հայաստանում շատ սուր է կանգնած26 հուլիսի 2010 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Ճարպակալման խնդիրը Հայաստանում շատ սուր է կանգնած, քանի որ այն հանգեցնում է սրտի հիվանդությունների, որոնց մահացությունը կազմում է մեր երկրում գրանցված մահացության դեպքերի ընդհանուր քանակի 60 տոկոսը»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հուլիսի 26-ին կայացած մամլո ասուլիսում: Նա նշեց, որ բուլիմիայից տառապում են բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, և դա հիմնականում հոգեբանական խնդիր է: «Աղջիկները հաճախ մխիթարանք են որոնում սննդի մեջ, երբ նրանց մերժում է հասարակությունը, խնդիրներ են առաջանում դպրոցում կամ ընտանիքում: Այնուհետև վրա է հասնում մեղքի զգացողությունը, թե ինչու նրանք այդքան թուլակամ գտնվեցին, որ չկարողացան զսպել իրենց: Եվ այդ զգացողությունը կրկին ստիպում է նրանց ուտել»,-ճնշել է կլինիկական հոգեբան Վիկտորյա Վարյանը: Ճարպակալման հետ պայքարի ամենապարզ մեթոդներից մեկն, ըստ Վարդանուշ Պետրոսյանի, օրագիր վարելն է, որտեղ կնշվի, թե ինչ է կերել մարդը և ինչ նպատակով: «Այդ օրագիրը թույլ կտա ձեզ հետևել ձեր վարքագծին և հասկանալ, որ իրականում այդ օրը կերած 13 ճաշատեսակներից միայն 3-ն եք դուք օգտագործել սովի հագեցնելու նպատակով: Մյուսները օգտագործվել են կամ իներցիայով, կամ զայրութի ու վիրվորանքի պահին, կամ դուք ուղղակի անցնում էիք սառնարանի մոտով»: Բժիշկը նկատեց նաև, որ կտրուկ նիհարելը ևս վտանգավոր է օրգանիզմի համար: Ըստ նրա, առանց վնասելու առողջությանը, կարելի է նիհարել ամսական 2-3 կիլոգրամով: Քաշի նման անկում տեղի կունենա ենթամաշկային ճարպի, ոչ թե օրգանիզմում կուտակված հեղուկի հաշվին: «Ճարպակալման դեպքում մարդը իր քաշի 10 տոկոսից ձերբազատվում է ընդամենը 6 ամսում»,-ասել է Վարդանուշ Պետրոսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |