Երևանի «Զատիկ» մանկատան սաներն իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և ՍիրիայիԱրաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանիև Ասմա Ասադինախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն հուլիսի 21-28-ը Երևանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում:

Նրանք եղան Հալեպ, Լաթաքիաև Դամասկոս քաղաքներում, այցելեցինՍիրիայի պատմամշակութային կոթողներ` Հալեպի բերդ, ՍենՍիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաև ծովափնյա հանգստյան գոտիներ:

Մանկատան սաները հյուրընկալվեցին Սիրիայում ՀՀ դեսպանությունում և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, այցելեցին Հալեպի Բերիո թեմի, Դամասկոսի Հայոց թեմի, ինչպես նաև Հայ կաթողիկե առաջնորդարաններ, ծանոթացան սիրիահայ գաղութի իրենց հասակակիցների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---