«Արի տուն 2010» ծրագրի 3րդ փուլի շրջանակներում Հայաստան են ժամանել 165 երիտասարդներ աշխարհի 18 երկրներից

«Արի տուն 2010» ծրագրի 3րդ փուլի շրջանակներում Հայաստան են ժամանել 165 երիտասարդներ աշխարհի 18 երկրներից

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2010» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց աշխարհի 18 երկրներից ժամանած 165 երիտասարդներին` նշելով, որ բոլորը շատ սպասված և սիրված են Հայրենիքում:

Արարողությանը ներկա էին արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը, Արմավիրի և Արարատի փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանն ու Սամվել Մինասյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին և փոխմարզպետներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև դիմեց մասնակից արիտունցիներին` կոչ անելով սրտերը լայն բաց անել և վայելել Հայրենիքն իր ամբողջ հմայքով:

Իրենց խոսքն ասելու ցանկություն հայտնեցին նաև ծրագրի մասնակիցները` բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության այս նախաձեռնությունը: Այնուհետև, ծրագրի ավանդույթի համաձայն, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը, ընտրելով Չեխիայից ժամանած փոքրիկ մասնակից Վլադիմիրին, նրան զգեստավորեց արի տունցիների շապիկով և գլխարկով, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---