Կարինե Նալչաջյան. «Հայաստանում ինքնասպանությունների հիմնական պատճառը ծանր սոցիալական պայմաններն են» 2 օգոստոսի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - «2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում ինքնասպանություններ և ինքնասպանության փորձ կատարել են 371 մարդ, և ես գտնում եմ, որ ցուցանիշի վտանգավոր աճ է նկատվում անցյալ տարվա 26 տոկոսի համեմատ», - ասել է օգոստոսի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանը:Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում զարմանալի երևույթ է նկատվում. «Ողջ աշխարհում ինքնասպանություն են գործում մինչև 25 տարեկան մարդիկ, սակայն ոչ Հայաստանում»: «Ինքնասպանությունն, ամենից առաջ, սոցիալական երևույթ է. որքան շատ է մարդը հասարակության մեջ ինտեգրված, այնքան քիչ է նրա ինքնասպանություն գործելու ռիսկը և հակառակը», - ընդգծել է սոցիոլոգ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Հայկ Սահակյանը: Կարինե Նալչաջյանի խոսքերի համաձայն, ինքնասպանություն գործող 10 անձանցից միայն մեկն է ուզում մահանալ: Այդ պատճառով նա առաջարկում էր ստեղծել մշտապես գործող հույսի հեռախոսներ, որպեսզի հուսահատված մարդը կարողանա պատմել իր հիմնախնդիրների մասին ու ծայրահեղ միջոցների չդիմել: Հոգեբանը կոչ արեց նաև ուշադրություն դարձնել այն նշաններին, որոնք ցույց են տալիս ինքնասպանության հակվածությունը, այդպիսի հատկանիշներից նա նշեց առանց պատճառի հաճախակի ներողությունները, ամենասիրելի և թանկ առարկաներից հրաժարվելը և անիմաստ կյանքի մասին հաճախակի խոսակցությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |