Գառնիում կգործարկվի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն17 օգոստոսի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Գառնի համայնքում կգործարկվի զբոսաշրջության տեղեկատվական նոր կենտրոն: Համաձայն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանի միջև օրերս ստորագրված պայամանգրի` Շահումյան 6 հասցեում գտնվող Գառնիի մշակույթի տան մեկ հատվածը 25 տարի ժամկետով փոխանցվել է հիմնադրամին` անհատույց օգտագործման նպատակով: Տարածքում նախատեսվում է հիմնել զբոսաշրջության տեղեկատվական և մարկետինգային կենտրոն, որի շահագործումը կիրականացվի Գառնի-Գեղարդ երթուղու տարածքում գործող համապատասխան տեղական կազմակերպության միջոցով: Արդեն մեկնարկել են վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացում» հասարակական կազմակերպության (ՀԿ) ուժերով եւ վերահսկվում են մրցունակության հիմնադրամի կողմից: Կենտրոնի վերանորոգման և կահավորման համար մրցունակության հիմնադրամը հատկացրել է 7 մլն ՀՀ դրամ: Գառնիի գյուղապետարանն իր կողմից նույնպես կաջակցի աշխատանքների իրագործմանը: Նույն ՀԿ-ն տեղեկատվական կենտրոնի համար կհավաքագրի մայրենի և օտար լեզուների իմացությամբ որակյալ անձնակազմ, որը զբոսաշրջիկներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ճանապարհորդության տարբեր հարցերի և երթուղու զբոսաշրջավայրերի վերաբերյալ: Նախատեսվում է նաև հայթայթել լրացուցիչ միջոցներ` շենքի շրջակայքը բարեկարգելու նպատակով: Կենտրոնը կկառուցվի և կգործարկվի շուրջ երեք ամսվա ընթացքում, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |