Երկու օրում Գյումրի քաղաքի Պատվո բլուր է այցելել ավելի քան 5000 մարդ23 օգոստոսի 2010 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Գյումրի քաղաքում ռուսական սպայական գերեզմանոցի` Պատվո Բլուրի բացումին հաջորդած երկու օրերում այն այցելել է ավելի քան 5000 մարդ: Բլուրում հայտնվել են մարդկանց կողմից բերված հսկայական քանակությամբ բնական ծաղիկներ: Պատվո բլուրը բացվել է օգոստոսի 20-ին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների կողմից: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին «Պատվի գործ» ռուս-հայկական բաերգործական կազմակերպության մամլո կենտրոնից, համալիր այցելած գյումրեցիները չեն թաքցրել իրենց զարմանքը կարճ ժամանակում կատարված այդպիսի աշխատանքի վերաբերյալ: Պատվո բլուրը զինվորական գերեզմանոց է` ստեղծված 1856-ին Ալեքսանդրապոլում Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար Նիկոլայ Մուրավյովի կողմից: Այստեղ հանգչում են ռուսական բանակի 156 սպաների աճյունները, որոնք զոհվել են 1855 և 1878-1879թթ. ռուս-թուրքական պատերազմներում: 1956-75թթ. բլուրը փորվել է, գերեզմանները` ոչնչացվել, դրանց տեղում կառուցվել է մանկական առողջարան: Հուշահամալիրի վերականգնման նախաձեռնությամբ անցյալ տարի հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, նրան պաշտպանել է երկու երկրների ղեկավարությունը: Նախագիծն իրականացվել է Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի աջակցությամբ: Վերականգնման աշխատանքների համակարգման համար 20089-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ: Կազմակերպչական աշխատանքների համար ստեղծվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են դարձել Հայաստանում «Ռոսհամագործակցության» նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը: Գերեզմանոցի մոտ պահպանվել է ռուսական մատուռ, որը 1920-ին փակվել է խորհրդային իշխանության հաստատումից հետո, իսկ 1980-ականներին ծառայել է որպես ռուս-հայկական բարեկամության թանգարան: Այն տուժել է 1988թ. ավերիչ երկրաշարժից, ներկա դրությամբ այն վերականգնվել է Պատվո բլուրի վերանորոգման շրջանակներում: Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկից ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |