Հայ դպրոցականները կարող են մասնակցել «Ապագայի գիտնականները» մրցույթին

PanARMENIAN.Net - Intel գործակալությունն ու Մոսկվայի պետական համալսարանը հայտարարում են ԱՊՀ երկրների բարձր դասարանցի դպրոցականների գիտատեխնիկական աշխատանքների մրցույթ, որն անվանվելու է «Ապագայի գիտնականներ»: ՄՊՀ-ի կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ ասվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում, հինգերորդ «Գիտության փառատոների» շրջանակներում: Փառատոնում հաղթողները պետք է մրցեն 2011 թ. մայիսին Լոս Անջելեսում անցկացվող Intel International Science and Engineering Fair (Intel ISEF) միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքի համար:

Intel ISEF-ը ԱՄՆ-ում անցկացվող միջազգային խոշորագույն մրցույթներից է, որի ընթացքում մրցում են դպրոցականները: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պետական, ոչ պետական և գյուղական ուսումնական հաստատությունների 9-11-րդ դասարանցիները: Նրանք ներկայացնելու են մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, կյանքի, Երկրի մասին գիտության, ինժեներային գիտությունների և այլնի մասին գիտահետազոտական նախագծեր: Մրցույթում առաջ քաշվող աշխատանքները պետք է բովանդակեն հետազոտական կամ գիտական նորույթներ և կիրառական խնդիրների լուծման ելակետեր: Բոլոր նախագծերը գնահատելու են հանձնաժողովի արհեստավարժ անդամները, որոնք ԱՊՀ երկրների միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի և Intel գործակալության ներկայացուցիչներն են լինելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---