Քննարկվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի` օրենսդրական կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ստանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը` այն կներառվի չորսօրյա նստաշրջանի օրակարգում: Օրինագծով առաջարկվում է հունիսի 29-ը հռչակել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---