Բլագովեշչենսկում բացվել է Ամուրի մարզի հայկական առաջին կիրակնօրյա դպրոցը

PanARMENIAN.Net - Բլագովեշչենսկում բացվել է Ամուրի մարզի հայկական առաջին կիրակնօրյա դպրոցը: Այն տեղակայվել է մասնագիտացված առաջին ուսումնարանում: Աշակերտները սովորելու են հայոց լեզու և Հայոց պատմություն: «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ հայկական դպրոց կարող են հաճախել ոչ միայն հայերը, այլև ռուսները: Պարապմունքներն անվճար են լինելու, դասավանդելու են բանասերի և պատմաբանի կրթություն ունեցող մասնագետները:

Դպրոցն անվանվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Դպրոցի բացման հանդիսությանը ներկա գտնվողներն անմիջապես գրանցվել են դպրոց ընդունվելու: Դեռևս այն հնարավորություն ունի ընդունելու միայն 75 մարդու, սակայն սովորել ցանկացողներն ավելի շատ են:

Պաշտոնական տվյալների համաձայն, Մերձամուրում բնակվում է ավելի քան 4 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մոտավորապես 10 հազ. մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---