Արթիկի մշակույթի տան բացումը բխում է համայնքների համաչափ զարգացման ծրագրից

Արթիկի մշակույթի տան բացումը բխում է համայնքների համաչափ զարգացման ծրագրից

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է արթիկցիներին, ապա շրջել նորակառույց շենքում։ Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, դասասենյակները հնարավորություն կտան միջոցառումներն անցկացնել բարձր մակարդակով։ Դա խթան կհանդիսանա, որ Արթիկում բարձրանա նոր մշակութային ալիք։ Սա բխում է նաև համայնքների համաչափ զարգացման ծրագրից։ Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի նաև մարզեր»։

Արթիկի մշակույթի տան կառուցման աշխատանքներն իրականացվել են անվանի նկարիչ և քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված 550քմ. ընդհանուր մակերեսով մշակույթի տան առաջին հարկում գտնվում են հանդիսությունների սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի և երաժշտական խմբակների դասարանները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Վարազ Սամուելյանը ծնվել է Երևանում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում և տեղափոխվել է ԱՄՆ Հայրենական Մեծ պատերազմից հետո (1946թ.), որտեղ և կայացել է որպես նկարիչ ու քանդակագործ։ Ֆրեզնոյում գտնվող նրա հեղինակած Սասունցի Դավթի բրոնզաձույլ արձանը ԱՄՆ-ում հայ ինքնության ամենախոսուն խորհրդանիշերից է։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---