Ռագներ Բոե. ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը միջազգային փրկարարական ջոկատների միջև համակարգման ու համագործակցության մշակումն է![]() 12 սեպտեմբերի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար մեծ պատիվ է ՆԱՏՕ-ի, ինչպես նաև «Աղետների հետևանքների վերացման ալյանսի» ու տարբեր երկրների փրկարարների անունից ներկա գտնվել Հայաստանում զորավարժությունների առաջին օրվան»,- տարերային աղետների հետևանքների լիկվիդացմանը նվիրված «Հայաստան 2010» ՆԱՏՕ- ի պաշտոնական զորավարժությունների բացման ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնի ղեկավար Ռագներ Բոե: Ընդ որում, նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանն ու ՀՀ ԱԻՆ-ին այն բանի համար, որ նրանք նման բարդ խնդիր են ստանձնել և կազմակերպել են այդ զորավարժությունները: «Բայց անգամ արտակարգ կազմակերպված զորավարժությունները չեն կարողանա լավ արդյունք ապահովել առանց փրկարարների անձնական ջանքերի»,- ասել է նա: Նրա խոսքով, այդ զորավարժությունների գլխավոր խնդիրներից մեկը միջազգային փրկարարական ջոկատների միջև համակարգման ու համագործակցության մշակումն է: «Վերջին տարիներին մենք տարբեր տարերային աղետների զգալի աճ ենք նկատում: Եվ գնալով ավելի հաճախ տուժած պետությունը ստիպված է լինում դիմել միջազգային օգնությանը»,- ասել է Բոեն: Այդ համատեքստում նա նկատել է, որ համագործակցության ժամանակ տարբեր երկրների փրկարարները բախվում են տարբեր խնդիրների հետ, օրինակ` լեզվի խնդիր, սարքավորման տարբեր տիպեր: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժությունները հնարավորություն են ընձեռում մշակել հենց այդ տարրերը: Ռագներ Բոեն նաև հույս է հայտնել, որ զորավարժությունների ավարտին մասնակիցները կհեռանան նոր փորձով զինված: Զորավարժություններին կմասնակցեն 333 փորձագետներ ու դիտորդներ 28 երկրներից ու 5 միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանի 373 ներկայացուցիչներ: Զորավարժությունները կընթանան երեք փուլով` նախապատրաստական աշխատանքներ և թիմա-շտաբային զորավարժություններ (սեպտեմբերի 11-13), դաշտային զորավարժություններ (սեպտեմբերի 14-15), քննարկումներ և արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 16): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |