«Մաքուր հայրենիք» ծրագիրը կօգնի փոխել հասարակության վերաբերմունքը շրջապատող միջավայրի հանդեպ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ազգային «Մաքուր հայրենիք» ծրագիրը լրագրողներին ներկայացրեց ՀՀ բնության պահպանության նախարարության էկոլոգիական ծրագրերի կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը:

Նրա խոսքերի համաձայն, ազգային «Մաքուր հայրենիք» ծրագիրը նպատակ ունի ձևավորելու շրջապատող միջավայրի պահպանման մշակութ և պատասխանատվություն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուծել մի շարք հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են երիտասարդության մոտ էկոդաստիարակությանն ու էկոձևավորմանը և դրա շուրջ միավորել երկրի հասարակայնությանը:

Աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք ծրագրի նպատակներին համապատասխան նախաձեռնություն կցուցաբերեն:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 19-ին հավանության է արժանացրել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի բնապահպանական սանիտարական վիճակով` հատկապես քաղաքային բնակավայրերում: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործելու օրենսդրական դաշտը, արդյունավետորեն օգտագործելու շրջապատող միջավայրի մաքրությունն ու պահպանումը, փոխելու հասարակության վերաբերմունքը շրջապատող միջավայրի հանդեպ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---