Երևանում ընթանում է Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերի 14-ին Երեւանում իր աշխատանքն է սկսել Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունում, գիտաժողովին մասնակցում են ավելի քան 150 գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը:

Գիտաժողովի նպատակը քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում եւ հարակից ոլորտներում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների վիճակի եւ զարգացման վերլուծությունն է: Ջանքերի միավորումը թույլ կտա գտնել նոր մոտեցումներ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ նոր որակի նյութերի ստեղծման համար: Կդիտարկվեն գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում կրթության բարելավման հարցեր: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվի ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական ձեռքբերումների ցուցահանդեսը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---