«Լոռվա ձորում» անցկացվում է նկարչական փառատոն` նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին15 սեպտեմբերի 2010 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Օրեր առաջ «Թումանյանական օրվա» շրջանակներում մեկնարկեց «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատոնը` նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75- ամյակին: Լոռվա ձորում նման փառատոնի սկիզբը դրվել է անցած տարի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ: Իսկ այժմ 12 ճանաչված նկարիչներ արդեն մի քանի օր է, ինչ ստեղծագործում են Լոռվա ձորի տարբեր տարածքներում: Ստեղծագործական հիմնական խաչմերուկը Մոտկոր աշխարհի գյուղերն են: Այստեղ է գտնվում Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրը` Ահնիձորը` իր գեղեցիկ և անկրկնելի բնաշխարհով: «Մի քանի տարի առաջ ես առիթ եմ ունեցել ցուցահանդես կազմակերպելու նվիրված Հրանտ Մաթևոսյանի 70-ամյակին, - ասել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը,- հիմա էլ կրկին իմ գործընկերների հետ եկել ենք Հրանտի աշխարհ և կփորձենք վրձնահարվածներով ներկայացնել այն: Հուսով եմ, որ աշնանը հետաքրքիր ցուցահանդես կունենանք Երևանում»: Լոռում գեղեցիկ աշուն է, նոր սկսվող, բայց անկրկնելի գույներով ու երանգներով: Ամեն մի նկարիչ փորձում է այստեղ` Ահնիձորում և շրջակա գյուղերում` Լորուտում, Քարինջում, Մարցում իր գույնը, իր բնապատկերը գտնել: «Լոռվա աշխարհը նկարչի համար ստեղծագործական մեծ լիցքեր ունի,- ասել է ծագումով լոռեցի , ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը,- վաղ առավոտից մինչև ուշ երեկո փորձում ենք ինքնատիպ բնապատկերներ գտնել և վրձնել»: Այսպես, յոթ օր շարունակ 12 նկարիչներ կվրձնեն Լոռվա ձորի պատկերները` Մոտկորից` Հրանտ Մաթևոսյանի աշխարհից բացի մեր հոգևոր կենտրոնները` Օձունը, Սանահինը, Հաղբատը, Ախթալան: Հենց Ախթալայում էլ սեպտեմբերի 19-ին սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծումից հետո կկազմակերպվի հանպատրաստից բացօթյա ցուցահանդես, կներկայացվեն ստեղծագործական աշխատանքները և դրանով իսկ կկատարվի գիտաժողովի փակումը: «Ուղիղ մեկ շաբաթ կտևի նկարչական փառատոնը,- ասել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ , բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, - այն մեկնարկել է Դսեղում, կավարտվի Ախթալայում»: Ախթալայում ցուցադրվելիք աշխատանքների հաջորդ հանգրվանը կլինի արդեն ավանդական դարձած «Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ի դեպ, Լոռվա աշխարհի հոգևոր վերածննդի մասին է վկայում Ախթալայի եկեղեցու վերաօծումը, որից հետո դարձյալ ժողովրդական տոնախմբություն տեղի կունենա Լոռվա գողտրիկ անկյուններից մեկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |