Էստոնական խումբը լավ տպավորություններ ունի ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորվարժություններից

Էստոնական խումբը լավ տպավորություններ ունի ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորվարժություններից

PanARMENIAN.Net - «Էստոնական խումբը լավ տպավորություններ ունի ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորվարժություններից: Մենք հնարավորթյուն ունեինք աշխատել ինչպես հայ, այնպես էլ տարբեր երկրների գործընկերների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է էստոնացի փրկարարների խմբի ղեկավար Վադիմ Իվանովը: Նրա խոսքերով, զորավարժությունները շատ լավ են նախապատրաստվել, և բոլորին հաջողվել է ցույց տալ իրենց կարողությունները: «Մենք աշխատել ենք հայկական թիմի հետ, և պետք է ասեմ, որ հայերը կարող են ինչպես մենակ, այնպես էլ թիմով աշխատել: Ինչ վերաբերվում է Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցությանը ԱԻՆ շրջանակներում, ապա դա մեզանից կախված չէ, բայց ամեն ինչ հնարավոր է»,- ընդգծել է Իվանովը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---