Հանս Յոհան Շմիդտ. «Վտանգավոր է շահագրգռված լինել միայն երկրի տնտեսությամբ, առանց հաշվի առնելու էկոլոգիան»

Հանս Յոհան Շմիդտ. «Վտանգավոր է շահագրգռված լինել միայն երկրի տնտեսությամբ, առանց հաշվի առնելու էկոլոգիան»

PanARMENIAN.Net - Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվա նախօրեին Երևանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված «Հայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի արդյունքների ամփոփմանը: Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 16-ին:

Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերի և Երևանի կենսաբանության 120 ուսուցիչներ մասնակցեցին արտադասարանական վերապատրաստման դասընթացների: Այս ծրագրի շրջանակներում վերը նշված դպրոցների աշակերտներն ուսուցիչների ղեկավարությամբ իրենց համայնքների գետերի և վտակների կենսաբազմազանության մոնիթորինգ անցկացրին և պարզեցին դրանցում ջրի որակը, աղտոտվածության աստիճանը:

Մոնիթորինգի ընթացքում հայտարարվեց նաև ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար: Դպրոցականները ձեռքի տակ եղած նյութերով պատկերեցին Հայաստանի ջրային տարածքները: Հաղթող ճանաչվեցին Տաթև գյուղի, Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցները, Օհանյան և Երևակ կրթահամալիրները, ինչպես նաև «Արևորդի» էկոակումբը, որոնք ԳՏՀ ընկերությունից նվեր ստացան:

Հարավային Կովկասում կենսաբազմազանության կայուն վարման ծրագրի ղեկավար Թոմաս Էբերերն ասել է, որ Հայաստանում այս ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են անցկացվելու, որպեսզի բարելավվի իրավական դաշտը այդ ոլորտում, ինչպես նաև բարձրացվի բնության պահպանության անհրաժեշտության և այն օգտագործելու մասին մարդկանց տեղեկացվածությունը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը ծրագրի մասնակիցներին ողջունելով նշել է, որ Հայաստանի տարբեր մարզերում, Սևանա լճում և, հատկապես, Ախթալայում լինելով, վկա է եղել, թե ինչպես են խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները աղտոտում վտակները, որոնք հոսում ու աղտոտում են մեծ գետերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---