Ջավախահայ ուսուցիչներին ազատում են գործից՝ առաջարկելով պատճառն իրենց մեջ որոնել

Ջավախահայ ուսուցիչներին ազատում են գործից՝ առաջարկելով պատճառն իրենց մեջ որոնել

PanARMENIAN.Net - Ջավախքն այսօր ապրում է իր պատմության մի շատ բարդ շրջան կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես կրթական ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա հայտնել է նաև, որ մի քանի օր առաջ ծանոթացել է հայկական դպրոցների դպրոցական ծրագրին՝ նշելով, որ չնայած նրան, որ կրթության նախարարությունը խոստացել էր չավելացնել վրացերենի դասաժամերը հայոց լեզվի ժամերի հաշվին, սակայն չկատարեց խոստումը: «Եթե նախկինում հայոց լեզվի դասաժամերը շաբաթական 8 էին, իսկ վրացերենին հատկացվում էր 3 ժամ, ապա այժմ հայոց լեզվի ու վրացերենի դասաժամերի քանակը հավասարվել է և կազմում է շաբաթական 5 ժամ»,-ասել է Ռստակյանը:

Իր հերթին «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը նշել է, որ ուսումնական ծրագրերի փոփխությունները նպատակ ունեն դուրս մղել հայերին Ջավախքից: Թորոսյանը հաղորդել է նաև, որ հայոց լեզվի, ինչպես նաև պատմության շատ ուսուցիչներ ազատվել են աշխատանքից առանց որևէ բացատրության: «Պատճառը նրանց խորհուրդ են տվել որոնել իրենց մեջ»,-ասել է Շիրակ Թորոսյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե մտադիր են արդյոք ուսուցիչներն ինչ-որ միջոցներ ձեռնարկել, քանի որ Թորոսյանն ասել է, որ անիմաստ է որևէ տեղ դիմել, քանի որ դա հրաման է վերևից:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք այդ դեպքում մասնավոր դպրոցներ բացել, նա ասել է, որ այդ հարցում կարող են ֆինանսական դժվարություններ լինել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---