Հայաստանը լեռնային տարածաշրջանների գիտական ընկերությունների հետ սերտ հարաբերություններ է հաստատում

PanARMENIAN.Net - Լեռնային տարածքների կայուն զարգացման գործում համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հյուսիսային Օսեթիայի գիտական միությունների ներկայացուցիչները` Աբխազիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Ղրղըզստանի հետ: Ինտերֆաքսը հաղորդել է, որ համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի օրը, Վլադիկովկասում անցկացվող «Գլոբալ փոփոխությունների պայմաններում լեռնային տարածքներում կայուն զարգացումը» թեմայով անցկացվող միջազգային համաժողովի շրջանակներում` լեռնային տարածաշրջանների գիտական միությունների միջև շփումներն ավելի ակտիվացնելու համար:

Ստորագրվող համաձայնագրերի հիմնական նպատակը Կովկասյան տարածաշրջանի երկրների լեռնային տարածքների կայուն զարգացման գործում գիտական հետազոտությունների իրականացման ժամանակ ակտիվ և բազմակողմանի համագործակցությունն է, այդ հետազոտությունների արդյունքները լեռնային տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման և պետական քաղաքականության ձևավորման գործում ներգրավելը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---