ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ է շնորհել17 սեպտեմբերի 2010 - 22:22 AMT PanARMENIAN.Net - «Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլև հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն»: Հանրապետության նախագահի խոսքերի համաձայն, Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը պետք է խթանի գիտության զարգացումը, ինչպես նաև արժանի լինի հայ գիտնականի ու հայրենասերի հանճարի մեծությանն ու հիշատակին: Նախագահի հավաստմամբ, մեծ հեռանկարի մեջ այն հզոր ազդակ է հաղորդելու նաև հայկական աստղագիտության և ընդհանրապես գիտության վերելքին£ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |