«Ժառանգություն». Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում![]() 24 սեպտեմբերի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին մարզեր այցելություններ կատարելու ժամանակ, լինելով տարբեր դպրոցներում, կրկին ահազանգել են այն մասին, որ մարզպետները չարահաշահում են իրենց պաշտոնական լիազորությունները` պարտադրելով դպրոցների տնօրեններին աշխատանքի ընդունել իրենց ուղարկած մարդկանց, սկսած ուսուցիչներից, վերջացրած` հավաքարարներով: Ինչպես հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը, տնօրենները, հաճախ ելք չունենալով, կատարում են պարտադրանքը: Միևնույն ժամանակ տիկին Բախշյանը տեղեկացնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դպրոցները ենթարկվելու են ներքին և արտաքին գնահատման, այն դառնալու է տվյալ դպրոցում կրթության որակի ցուցանիշը, որի համար պատասխանատվություն են կրելու հատկապես դպրոցների տնօրենները: Անահիտ Բախշյանը հայտնում է, որ շուտով պատրաստ է լինելու ուսուցչի թափուր տեղի համար ուսուցիչների ընտրության կարգը, և տնօրենները պետք է առաջնորդվեն այդ կարգով: «Չնայած տարիներ շարունակ դպրոցի ինքնավարությունն ու ինքնակառավարումը կրթական բարեփոխումների նպատակն է եղել, որը սահմանվել է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և կրթության պետական ծրագրերով, սակայն իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության և մարզպետների անթաքույց դժկամության պատճառով արգելակվում է խորհուրդների միջոցով ինքնավարության իրականացումը և դպրոցների ինքնակառավարումը, որովհետև դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, հակառակ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, դպրոցի կանոնադրությամբ վերապահված է մարզպետին: Արդյունքում կախվածության մեջ գտնվելով մարզպետներից` սահմանափակվում է դպրոցների տնօրենների ինքնուրույնությունը, որը չի կարող նպաստել նրանց նախաձեռնող գործունեությանը»,- նշվում է «Ժառանգություն» կուսակցության մամլո հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |