Երևանում քննարկել են Անտառային մոնիտորինգի կենտրոնի հզորացման հնարավորությունները28 սեպտեմբերի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության, կարողությունների հզորացման հնարավորությունների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստվել է Համաշխարհային բանկի «Անտառային մոնիտորինգի հզորացման դրամաշնորհ» ծրագրով ընտրված խորհրդատուի կողմից: Ներկա էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը, Համաշխարհային բանկի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Փաստաթղթում մատնանշվում են առկա խնդիրները եւ ներկայացվում դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ: Կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից մասնավորապես կարեւորվում են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նոր մեթոդների կիրառումը, պետական կառույցների հետ համագործակցությունը: Փոխվարչապետը հանաձնարարեց փաստաթուղթն ուղարկել շահագրգիռ բոլոր մարմիններին եւ կազմակերպություններին` առաջարկություններ եւ դիտողություններ ստանալու ակնկալիքով, որից հետո կքննարկվեն զեկույցում առաջարկվող լուծումների իրագործման հնարավորությունները: Ա. Գեւորգյանը հանձնարարեց նաեւ փաստաթուղթը թարգմանելուց հետո տեղադրել պետական մարմինների պաշտոնական կայքերում` հասարակության լայն շերտերին այն հասանելի դարձնելու եւ հասարակական քննարկումների համար, ասվում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ |