2011թ. «Հայփոսթը» Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նամականիշ կթողարկի

PanARMENIAN.Net - 2011թ. «Հայփոսթը» Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նամականիշ կթողարկի: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում հայտարարել է հայկական փոստային օպերատորի գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը: «Դա «Հայփոսթի» փոքր ավանդը կլինի այդ փաստի մասին տեղեկության տարածման մեջ»,-ասել է նա:

Ըստ նրա, նամականիշի մարումը ինքնանպտակ չէ, քանի որ կրում է հայ ժողվորդի պատմության, մշակույթի ու ազգային արժեքների թեմատիկ ժառանգությունը: «Նամականիշները ոչ միայն փոստային ծառայության վճարման միջոց են, այլ նաև մեր երկրի փոքրիկ դեսպաններն են»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---