ՀՀ գործադիրը փոփոխել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների չափորոշիչները սահմանող որոշումներից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որով սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։ Դրանց համապատասխանող «U», «Օ», «S» և «L» տառերից զատ այսուհետև կարող են օգտագործվել նաև «P», «N», «T», «D» և «V» տառերը, քանի որ որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել էին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---