Ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկը կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին

PanARMENIAN.Net - Վահան Ստեփանյանը, որը ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկն է, այսօր կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՀԴԾ Նյու Յորքի բաժանմունքի քրեական բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը:

Վահան Ստեփանյանին ՀԴԾ-ն համարում է հայկական հանցավոր խմբավորման Նյու Յորքի ճյուղի ղեկավարներից մեկը: Ինչպես հայտնում է «Wall street Journal»-ը, Ստեփանյանին որոնում են նաև Ալբանիայի իշխանությունները՝ սպանության մեղադրանքով: Անցած չորեքշաբթի մի քանի նահանգներում ձերբակալվել են ամերիկա-հայկական խմբավորման շուրջ 70 անդամներ, որոնք առանձնակի խոշոր չափերի խարդախությամբ են ղբաղվել: Կասկածյալների մոտ կեսը ԱՄՆ քաղաքացիներ են:

Ռոդրիգեսը հայտարարել է, որ ձերբակալությունների արդյունքում «զգալի հարված հասցվեց հայկական հանցավոր խմբավորմանը: Մեզ հաջողվեց ձերբակալել այդ խմբավորման պարագլուխներին, այդ թվում օրենքով գող Արմեն Ղազարյանին»,-ասել է ՀԴԾ գործակալը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---