Ռուբեն Վարդանյան. Սուրբ վայրերը պետք է վերածնվեն

Ռուբեն Վարդանյան. Սուրբ վայրերը պետք է վերածնվեն

PanARMENIAN.Net - «Բոլորը պետք է փորձեն անել առավելագույնը, որպեսզի Տաթևի նման վայրերը վերածնվեն, ոչ միայն հայերի, այլ բոլորի համար: Սա սուրբ տեղ է: Ես երջանիկ եմ, որ դա հաջողվեց, սա դեպի վերածնունդ տանող ճանապարհի սկիզբն է միայն»,-Սյունիքի մարզում հայտարարել է ՌԴ «Տռոյկա դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը:

2010թ. հոկտեմբերի 16-ին մեկնարկեց «Տաթևի վերածնունդը» նախագիծը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ եղել է Տաթևում 8 տարի առաջ և հենց այն ժամանակ է որոշել, որ «Տաթևի վերածնունդ» նախագիծն անհրաժեշտություն է:

2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով: Ծրագիրը կազմված է մի քանի բաղադրիչներից. վանական համալիրի պահպանում, դրա վանական և գիտական ավանդույթների վերականգնում, զբոսաշրջային արդյունքի մշակում հարակից կիրճում և շրջակա վեց համայնքներում, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---