Հայաստանի դպրոցականների աշնանային արձակուրդները կսկսվեն հոկտեմբերի 25-ից19 հոկտեմբերի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 25-ից կսկսվեն աշնանային արձակուրդները։ Համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների», 2010-2011 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարաններիաշակերտների համար աշնանային արձակուրդները` 2010թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը` 2010թ. դեկտեմբերի 27-ից 2011թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանայինը` 2011թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։ Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտևեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, իսկ գարնանայինը` մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները կկազմակերպվեն հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, մարտի 21-ից 27-ը ներառյալ: Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |