Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ շենքում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Խրիմյան Հայրիկի 190-րդ տարեդարձին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ շենքում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Խրիմյան Հայրիկի 190-րդ տարեդարձին

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մի շարք միջոցառումներ է նախաձեռնել` նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 190-րդ տարեդարձին:

Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀՀ ԳԱԱ-ի համատեղ նախաձեռնությամբ ԳԱԱ շենքում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Խրիմյան Հայրիկի հոբելյանին:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կիրակի օրը` Սբ. Պատարագի ավարտին, Խրիմյան Հայրիկի շիրմի առջև տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---