Երևանում տեղի կունենա նկարչական օր մրցույթ` նվիրված բնապահպանական խնդիրներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը շարունակում է աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի հերթական նախաձեռնությանը. արդեն երրորդ տարին կազմակերպվող նկարչական օր մրցույթին այս անգամ մասնակցելու հնարավորություն ունեն աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երեխաները: «Այսօր երեխաների հետ, վաղը` երեխաների համար» կարգախոսը նոր մոտեցում է ենթադրելու ոլորտի նկատմամբ հոգատարության ապահովման հարցում: Ակնկալվում է սկսել համագործակցության մի նոր փուլ, որը ոլորտի նկատմամբ ապահովելու է սեր, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորշում:

Մրցութային աշխատանքները ներկայացվելու են հետևյալ թեմաներով` «Իմ երազանքների քաղաքը», «SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին»: Համահայկական նկարչական մրցույթի արդյունքում, քվեարկությամբ ընտրվելու են www.paintingday.sunchild.org կայքում տեղադրված նկարները: Դրանք շարունակվելու են մինչև նոյեմբերի 20-ը, իսկ մրցույթի գլխավոր միջոցառումը լինելու է նոյեմբերի 24-ին` «Սիրահարների այգում»: Դեկտեմբերին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ հաղթողները նվերներ կստանան մրցույթի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ից և հիմնադրամից:

«Այսօրինակ ծրագրերն ունեն մարդկությանը սթափեցնելու և բնապահպանական այլընտրանքային կրթություն ապահովելու նպատակ: Շրջակա միջավայրի հանդեպ անտարբերությունը կարող է աննկարագրելի բարդ հետևանքների պատճառ դառնալ: Բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Արդեն իսկ դարի մարտահրավեր է դարձել օդի աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը: Ժամանակն է, որպեսզի բնապահպանական խնդիրներն սկսեն դիտարկվել ճիշտ տեսանկյունից: Բնությունից կարելի է վերցնել միայն նկար, այնտեղ թողնել միայն ոտնահետքեր: Այս ամենը գիտակցության վերածելու նպատակով, հիմնադրամի հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ` նպատակ ունենալով Հայաստանում առաջին անգամ ստեղծել էկոլոգիական հետազոտությունների քոլեջ: Հուսով ենք, գիտելիքը հնարավորություն կտա բացահայտել, որ ազգային ռեսուրսների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան բանակ ունենալը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---