ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների վերականգնման աշխատանքների ընթացքին22 հոկտեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզի Ռանչպար եւ Մխչյան համայնքներ, ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»,-ի (ՀՄՀ) ծրագրերի շրջանակում այս համայնքների պոմպակայանների վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը, ՏԿՆ ջրային տնետեսության պետական կոմիտեի, շինաշխատանքներն իրականացնող եւ դրանց ընթացքը վերահսկող ընկերությունների ղեկավարները: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Ռանչպարի պոմպակայանը, որը սնում է ստորին Հրազդանի մայր ջրանցքը, վերազինման արդյունքում կմատակարարի 5,5 խմ/վ ջուր` այդպիսով նվազեցնելով Սեւանա լճից ստացվող ջրաքանակը: Նախատեսվում է ընդհանուր 4,6 մլն դոլարի ներդրում, որը ծախսվելու է թե պոմպոկայանների վերազինման, թե շենքային պայմանների վերակառուցման նպատակով: Մխչյանի պոմպակայանի 9 պոմպերից վերազինվելու է 3-ը, ինչը հնարավորություն կտա կայուն ջրմատակարարամբ ապահովել Արտաշատի մայր ջրանցքը: Ներդրումներն այստեղ կկազմեն 4,3 մլն դոլար: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ՀՄՀ կողմից իրականացվող ծրագրերին, եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունն ամենշաբաթյա պարբերականությամբ քննարկվելու է կառավարությունում: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցել ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |