Անդրանիկ Մանուկյանը պարգևատրվել է «ՌԵՈւ» ԲԲԸ-ի պատվո նշանով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի զարգացման մեջ ունեցած ավանդի համար» պատվո առաջին աստիճանի նշանով պարգևատրելու արարողությունը: Նշանը հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «ՌԵՈւ» ԲԲԸ-ի նախագահի խորհրդական Շևքեթ Շայդուլինի կողմից:

Պատվո նշանը հանձնվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարին ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային համակարգի կայուն աշխատանքի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի, մի շարք արդյունաբերական և սոցիալական հարցերի հաջող լուծման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի երկաթուղայինների միջև գործնական և բարեկամանական հարաբերությունների ամրապնդման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---