Դավիթ Կարապետյան. Հայաստան վերադառնալուց հետո հայ ռազմագերիները որևէ հետապնդման չեն ենթարկվելու

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացված են, որ Հայաստան վերադառնալուց հետո հայ ռազմագերիները որևէ հետապնդման չեն ենթարկվելու: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` հավելելով Ադրբեջանում գտնվող ՀՀ ռազմագերիների` երրորդ երկիր մեկնել ցանկանալու վերաբերյալ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղարի տարօրինակ հայտարարության կապակցությամբ ՀՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի կողմից տրված մեկնաբանությունը: «Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ռազմագերիները վերադառնալուց հետո ենթարկվում են քրեական պատասխանատվության, Հայաստանում նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»,- ասել է նա` երրորդ երկիր տեղափոխվելու կապակցությամբ ավելացնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, և ցանկության դեպքում նրանք կարող են երրորդ երկիր տեղափոխվել Հայաստանից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---