Երևանում վերականգնվում են կանաչապատ տարածքները

Երևանում վերականգնվում են կանաչապատ տարածքները

PanARMENIAN.Net - «100 տարին միայն սկիզբն է» կարգախոսի ներքո «Ամերիաբանկ» ՓՆԸ-ն նոյեմբերի 13-ին ծառատունկ էր կազմակերպել Երևանի Նոր Նորք թաղամասում՝ եկեղեցուն հարող տարածքում: Միջոցառմանը մասնակցել են «Ամերիա» խմբի աշխատակիցները, ինչպես նաև Armenia Tree Project հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

«100 տարի, 100 ծառ» այսօրվա կարգախոսն այն անակնկալների մի մասն է միայն, որ «Ամերիաբանկը» մտադիր է մատուցել մինչև տարեվերջ»,-ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմինե Ղազարյանը: Նա նշել է, որ միջոցառումն ուղղված էր դեռևս բավականին երիտասարդ կոլեկտիվի համախմբմանը՝ հավելելով, որ առջևում անակնկալները շատ են, դրանք կկրեն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական բնույթ:

Իր հերթին Armenia Tree Project բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Նավասարդ Դադյանը ողջունել է ծառատունկին միանալու բանկի նախաձեռնությունը: Ըստ նրա, տարիներ առաջ այս վայրը ծառաշատ էր, սակայն 90-ականներին ծառեռը գրեթե ամբողջությամբ հատվեցին: «Սա շատ լավ առիթ էր ծառեր տնկելու և տարածքը բարեկարգելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---