Հայաստանում մեկնարկել է հաշմանդամությամբ մարդկանց իրավունքների պաշտպանության մեկամսյակը

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մեկամսյակը, որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի, նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկությունը հաշմանդամների խնդիրների մասին և պոտենցիալ գործատուների ուշադրությունը սևեռել նրանց ներուժի ու հնարավորությունների վրա:

«Հիմնական միջոցառումներն ուղղված են մարդկանց իրազեկման բարձրացմանը «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին, որը Հայաստանը վավերացրել է հոկտեմբերին»,-ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Տոնոյանը:

Ըստ նրա, մեկամսյակի շրջանակներում կանցկացվի ֆիլմերի ցուցադրություն, կլինեն հաղորդումներ, առաջին անգամ կանցկացվի ֆլեշ-մոբ, նվիրված կոնվենցիայի տարբեր հոդվածներին:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ պոտենցիալ գործատուները պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն հաշմանդամներին: «Անվասայլակով մարդը կարող է համակարգչային հանճար լինել»,-ասել է նա: Բոլոր միջոցառումները անց է կացնում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» ՀԿ-ների հետ համատեղ: Նման միջոցառում Հայաստանում անց է կացվում երկրորդ անգամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---