Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ազգային հերոսների մասին գրքի շնորհանդեսը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ազգային հերոսների մասին գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացել է «ՀՀ ազգային հերոսներ, Արցախի հերոսներ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է պատմաբան, ՀՀ ՊՆ բանակային գրադարանի տնօրեն Ավագ Հարությունյանը: «Հայ իրականության մեջ սա առաջին գիրքն է, որտեղ ներկայացված են Հայաստանի 15 ազգային հերոսների և Արցախի 20 ազգային հերոսների կենսագրությունները»,- ասել է գրքի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, գիրքը կրում է ճանաչողական , ռազմահայրենասիրական և քարոզչական բնույթ: «Ոչ բոլորն այսօր գիտեն մեր հերոսների մասին, և դա մեծ խնդիր է, որը մենք փորձում ենք լուծել»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ գրքի շնորհանդեսը ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումներից է: Միաժամանակ նա հաղորդել է, որ գիրքը չի վաճառվելու: «Դրա փոխարեն մենք մտադիր ենք անվճար բաժանել այն բուհերին և երիտասարդության ներկայացուցիչներին»,- ասել է նա:

Ինչպես հայտնել է Ավագ Հարությունյանը, մինչև Ամանոր գիրքը թարգմանվելու է պարսկերեն, իսկ հետագայում` ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Գիրքը հրատարակվելու է 500 նմուշ տպաքանակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---