Երևանում ոստիկանությունը դեռահաս աղջիկներին միայն կանխարգելիչ նպատակով է բերման ենթարկել19 նոյեմբերի 2010 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Մի խումբ դեռահասներին Ոստիկանություն բերման ենթարկելու փաստն ընդամենը պրոֆիլակտիկ աշխատանք է: Մենք պարզապես մեր աշխատանքն ենք կատարում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, Ոստիկանության գործողությունն ուղղված է հենց երեխաների պաշտպանությանը: Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ տեսուչ Հայկ Բասիլյանն իր հերթին նշել է, որ սխալ է կարծել, թե դեռահասները բերման էին ենթարկվել, «քանի որ իրականում նրանք պարզապես զրույցի էին հրավիրվել»: «Մենք բավական շատ տեղեկատվություն ենք ստանում այն առնչությամբ, թե ինչով են զբաղվում «էմո» ենթամշակութային շարժման և այլ նման շարժումների հետևորդները (որպիսին համարել էին աղջիկներին), այդ իսկ պատճառով որոշեցինք պարզել, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը: Բացի դրանից, մեր աշխատանքի մեջ մտնում էր նաև նախազգուշացնել ծնողներին, որ իրենց երեխաներն այս կամ այն շարժման հետևորդ են»,- ավելացրել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե Ոստիկանությանն ինչ հաջողվեց պարզել, Բասիլյանն ասել է, որ մամուլի առջև չի կարող պատասխանել այդ հարցին: Երեկ մի քանի դեռահաս աղջիկներ բերման էին ենթարկվել Հայաստանի ոստիկանության կողմից այն պատրվակով, որ նրանք, իբր, «էմո» սուբկուլտուրայի հետևորդներ են: Սակայն աղջիկներից մեկի` տասնյոթամյա Իզաբելլայի մայրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը տարվել էր այդ շարժմամբ երեք տարի առաջ, իսկ այժմ դրա հետ ոչ մի առնչություն չունի: «Իմ աղջիկը պարզապես այդ շարժման կողմնակիցների պես է հագնվում, իսկ աղջիկներին բերման էին ենթարկել այն փաստի հիման վրա, որ նրանցից մեկն իր ընկերուհուն հուշանվեր էր հանձնել` բաժակի չափի գանգ` երկու փոքր դաշույններով»,- նշեց նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |