Լեհաստանի կառավարությունը ֆինանսավորել է ջրագծի կառուցումը Սյունիքի մարզի գյուղերից մեկում

Լեհաստանի կառավարությունը ֆինանսավորել է ջրագծի կառուցումը Սյունիքի մարզի գյուղերից մեկում

PanARMENIAN.Net - Հայաստանում Լեհաստանի դեպսնա Զդիսլավ Ռաչինսկին նոյեմբերի 17-18-ին գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ հանդիպել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Քննարկվել են Լեհաստանի հետ համագործակցության հարցեր, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորություններին:

Լեհ դիվանագետն ու մարզպետը ջրագիծ բացեցին Շիկահող գյուղում,որի շինարարությունն իրականացվել էր լեհական զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորել է Լեհաստանի կառավարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---