Հայ ժողովուրդն այսօր նույնքան զգում է Մոնթե Մելքոնյանի կարիքը, որքան ղարաբաղյան պատերազմի տարիներին

Հայ ժողովուրդն այսօր նույնքան զգում է Մոնթե Մելքոնյանի կարիքը, որքան ղարաբաղյան պատերազմի տարիներին

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդն այսօր զգում է Մոնթե Մելքոնյանի կարիքն այնպես, ինչպես ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը: Մամլո ասուլիսը նվիրված էր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան: Ենիգոմշյանն ասել է, որ Մոնթեն միշտ անտարբեր է եղել նյութական արժեքների հանդեպ: «Գլխավոր հարցը Մոնթեի համար միշտ եղել է հայ ժողովրդի ինքնորոշման հարցը, այսինքն, պատմականորեն Հայաստանին պատկանող բոլոր հողերը վերադարձնելու հարցը, որպեսզի հայկական Սփյուռքը կարողանա վերադառնալ հայրենիք»,-ասել է նա:

Այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 53 տարեկան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---