Հարմարեցված տրանսպորտի բացակայությունը Հայաստանի հաշմանդամների լրջագույն խնդիրն է 3 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «1992թ. ի վեր դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Հաշմանդամի օրն արծարծվում են բոլոր այն խնդիրներն ու հարցերը, որոնց նրանք առնչվում են, դրանում է այդ օրվա իմաստը»,-դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, հաշմանդամները խնդիրների հետ բախվում են ամենուր: «Նույնիսկ Շվեդիայի ու Գերմանիայի նման զարգացած երկրներում հաշմանդամները բազմաթիվ բողոքներ ունեն: Սակայն մենք ուրախ կլինեինք, եթե մեր բողոքներն այդպիսին լինեին»,-ասել է Ալավերդյանը: Նա ասել է, որ զարգացած երկրներում մետրոն 90 տոկոսով հարմարեցված է հաշմանդամների համար, այն դեպքում, երբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տրանսպորտի հարցը շատ լուրջ է դրված: «Ինձ ասացին, որ Շենգավիթում կա մի ավտոբուս, որը հարմարեցված է հաշմանդամների կարիքների համար, սակայն, հասկանում եք, որ դա խնդրի լուծում չէ»,-ասել է Ալավերդյանը: Նա հավելել է նաև, որ նոր շենքերը հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամների կարիքների համար, իսկ «հուսալ, որ հին շենքերը կվերակառուցվեն անիմաստ է»: Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության, այսօր Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 180 հազար մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |