«ԱրմենՏել» ՓԲԸ-ն աջակցում է Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն աջակցում է Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում աջակցում է նաև Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում: Վավերագրական ֆիլմի սյուժեում տեղ են գտել տեղեկություններ Տիգրան Մեծի կյանքի, գործունեության և գահակալության դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը խոր հետք թողեց ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային պատմության մեջ:

«Ֆիլմի ցուցադրությունը` հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ առնչվելու հայ ժողովրդի մեծ զավակի հիշատակին, ով դարձավ հաղթանակի, միասնականության և սեփական ուժերի հանդեպ հավատի խորհրդանիշ: Նույնիսկ երկու հազարամյակ անց Տիգրան Մեծի կերպարն օգնում է համախմբել ժամանակակից սերնդին, վստահություն է ներշնչում վաղվա օրվա և պայծառ ապագայի հանդեպ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Տիգրան Մեծը հանդիսանում է պետական գործչի վառ օրինակ` ունակ 20-25 տարի առաջ պլանավորելու պետության ռազմավարությունը: Ելնելով ժողվրդի շահերից` ամենից առաջ նա մտածում էր հայրենիքի մասին` այլ ոչ թե սեփական կառավարման», - ասաց ֆիլմի պրոդյուսեր, պատմաբան Արտակ Մովսիսյանը:

Պատմաբանը նաև նշեց, որ ֆիլմը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից խորհուրդ է տրվել օգտագործել որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ` Հայաստանի միջնակարգ դպրոցների համար:

Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել էր դեկտեմբերի 1-ին` Հայաստանի Ազգային պատկերասրահում հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով և կեզրափակվի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով` Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---