Արմեն Ալավերդյան. Հաշմանդամներին ոչ թե խղճահարություն կամ գութ է հարկավոր, այլ օգնություն անհրաժեշտության դեպքում

PanARMENIAN.Net - «Որպեսզի մեր հասարակությունը սովորի ճիշտ ընկալել հաշմանդամություն ունեցող մարդկանց, անհրաժեշտ է նրանց ինտեգրել հասարակության մեջ: Եթե գործունեության յուրաքանչյուր ոլորտում մարդիկ սովորեն հաշմանդամներ տեսնել, ապա նրանց արձագանքը միանգամայն ադեկվատ կլինի»,- դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով, շատ հաճախ հաշմանդամություն ունեցող մարդուն տեսնելիս մարդիկ սկսում են խղճալ նրան, ինչը բոլորովին անընդունելի է: «Հաշմանդամներին ոչ թե խղճահարություն կամ գութ է հարկավոր, այլ օգնություն անհրաժեշտության դեպքում»,- նշեց Ալավերդյանը:

Նա ավելացրեց նաև, որ վերջին տարիներին Հայաստանում հսկայական քայլ առաջ է կատարվել այդ հարցում, մարդիկ սկսել են ավելի ադեկվատ վերաբերվել հաշմանդամներին, այլ ոչ թե «բուռն արձագանքել նրանց»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---