Ձկան որսը Սևանա լճում արգելված է դեկտեմբերի 5-ից![]() 5 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր «Սևան» ազգային պարկում տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, մարզի իրավապահ մարմինների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի և այդ ընթացքում մի շարք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Այսօրվանից Սևանի ավազանի բնակչության համար իրազեկման լայն աշխատանքներ կիրականացվեն ԲՆ հրամանով նախատեսված կարգի վերաբերյալ, համաձայն որի դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները և կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի «կարաս» ձկնատեսակի և խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչև հունվարի 20-ը:«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ղեկավարությամբ և մարզի իրավապահ մամինների ներգրավվածությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը շուրջօրյա հսկողություն կիրականացնի սահմանված կարգը պահպանելու և ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները: Փոխվարչապետը կարևորեց այդ ժամանակահատվածում միջոցառումների արդյունավետ կազմակերպումը և ներգրավված բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |