Երևանի բնապահպանական խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ծաղկում է կոմերցիոն ճարտարապետությունը![]() 7 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Երևանի բնապահպանական խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ծաղկում է կոմերցիոն ճարտարապետությունը»,-դեկտեմբերի 7-ին Երևանում կայացած «Մայրաքաղաքների բնապահպանությունը. մեգապոլիսների խնդիրները» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարել է բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա, Հայաստանի մայրաքաղաքի պատկերը խեղել է «կետային» կառուցապատումը: «Երևանում ակտիվ քաղաքաշինություն է ընթանում կանաչ տարածքների և բակերի հաշվին»,-ասել է Դանիելյանը: Նա հավելել է, որ «իրավիճակի բարելավման համար փոփոխություններ են հարկավոր երկու մակարդակներում. մտածելակերպի և քաղաքական կամքի փոփոխության առումով»: Իր հերթին ՄՊՀ կենսաբանական համալսարանի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Քավթարաձեն նշել է, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Երևանը իսկական մասնագետների պակաս են զգում: «Շատ հաճախ ժամանակակից ճարտարապետները գծում են նախագիծը, նույնիսկ չլինելով այն տեղանքում, որտեղ նախատեսվում է կառուցապատումը»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |